29.04.2025
Foreign Policy. Անկարան ԱՄՆ-ին ապացույցներ չի ներկայացրել հեղաշրջման փորձի հետ Գյուլենի կապի մասին
prev Նախորդ նորություն

Սատանովսկի. Անկարայի նպատակը՝ թուրքամետ ուժերի մասնակցությունն է Սիրիայի ապագա իշխանության ճարտարապետությանը

Չնայած պաշտոնապես Թուրքիայի նպատակը Իսլամական պետության դեմ պայքարն է, սակայն իրականում Անկարայի թիրախը սիրիացի քրդերն են: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Նա նշեց, որ քրդերն անցել են Եփրատը, ինչն անընդունելի էր ոչ միայն Անկարայի, այլ նաև ԱՄՆ-ի համար: Այդ մասին Անկարայում հստակ հայտարարել է նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը: Թուրքերն այժմ փորձում են ամեն գնով լիկվիդացնեն անգամ միացյալ Սիրիական Քրդտստանի գաղափարը: Եվ ամերիկացիները, ովքեր մինչ այդ աջակցել են քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում, Բայդենի շուրթերով հայտարարել են, որ ոչ մի Քրդստան էլ չի լինելու:

Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունները մինչ այդ հայտարարել են, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը պետք է լքեն Եփրատի արևմտյան ափը, այդ թվում Մանբիջը:

Ըստ Սատանովսկու, Անկարան նաև փորձում է թուրքամետ ուժերին տեղավորել Սիրիայում իշխանության ճարտարապետության մեջ: Եվս մեկ նպատակ, որ պետք է լուծի Թուրքիայի նախագահը. տեսնելով, որ Հալեպն անկում է ապրելու, Էրդողանը նպատակ ունի սիրիական տարածքում գրպան պատրաստել, որտեղ կտեղավորի Հալեպի փախստականներին, այլ պարագայում նրանք մուտք են գործելու թուրքական տարածք: Դրան գումարվում է նաև Սիրիական Քրդստանի ձևավորման վտանգը, ինչն անմիջապես կպայթեցնի թուրքական Քրդստանը: Էրդողանը միաժամանակ գործում է տարբեր ուղղություններով, դա է նրա ոճը:

Ինչ վերաբերվում է ՌԴ դիրքորոշմանը, ապա փորձագետը չի բացառում որոշակի պայմանավորվածություններ Մոսկվայի ու Անկարայի միջև, որին նրանք հասել են ռազմական և դիվանագիտական խողովակներով: Ըստ նրա, ելնելով այն հանգամանքից, որ Թուրքիայի իշխանությունները մեղմել են հռետորաբանությունը, հրաժարվել են Բաշար Ասադի հեռացման պահանջից, կարելի է ենթադրել, որ ռուսները և թուրքերը պայմանավորվում են բավականին հաջող:
Դիարբեքիրի օդանավակայանը հրթիռակոծվել է (տեսանյութ)
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը