29.11.2024
Կարիմովի մահը. ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ են հայտնում
prev Նախորդ նորություն

Արևելագետ. Անկարայի թիրախը Սիրիայում անկախ Քրդստանն է

Անկարայի ռազմական գործողության միակ նպատակը անկած Քրդստանի ստեղծման կանխումն է: Այդ մասին հայտարարել է արևելագետ Էյալ Զիսերը:

Նա նշել է, որ ահաբեկչական ԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով թուրքական բանակը ներխուժել է Սիրիա, որպեսզի լուծի իր խնդիրները: Ըստ փորձագետի, ԻՊ-ը իրոք խնդիր է Անկարայի համար, սակայն Թուրքիայի ռազմավարական սպառնալիքը մնում են քրդերը: Քրդերը Վաշինգտոնի օգնությամբ ու Մոսկվայի լուռ համաձայնությամբ Սիրիայի հյուսիսում ու արևելքում սեփական ինքնավարությունն են ձևավորում: Այդպիսի ինքնավարության ձևավորումը ազդում է հարևան երկրներում, այդ թվում Թուրքիայում բնակվող քրդերի ազգային զգացմունքների վրա, փոխանցում է cursorinfo կայքը:

Զիսերի խոսքով, Էրդողանը հասկանում է, որ Սիրիայի տարածքում անկախ Քրդստանի ստեղծումը կանխելու համար անհրաժեշտ է ռազմական ճանապարհով միջամտել ներսիրիական հակամարտությանն ու երկարատև ժամանակով ապահովել թուրքակնան զորքերի ներկայությունը հարևան երկրում: