6.05.2025
Արևելագետ. Անկարայի թիրախը Սիրիայում անկախ Քրդստանն է
prev Նախորդ նորություն

Էրդողանը կհանդիպի Պուտինի, Օբամայի և Մերկելի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր ժամանել է Չինաստան, որտեղ մասնակցելու է G20-ի գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:

Գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Հանչժոույում, սակայն գագաթնաժողովից մեկ օր առաջ Էրդողանը Պեկինում հանդիպում է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Նշվում է, որ Էրդողանը Պեկինում նաև կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հանդիպումների օրակարգում են հարցեր, նվիրված Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակին, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, սիրիական ճգնաժամին, փախստականներին և այլն:
Քոչարյան. ԼՂ հակամարտության շուրջ անբարենպաստ գործոններ են կուտակվում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան