29.11.2024
Էրդողան. Անկարան կշարունակի ռազմական գործողությունը Սիրիայում մինչև վերջ տրվի PYD ուժերին
prev Նախորդ նորություն

Կարիմովի մահը. ԶԼՄ-ները հակասական տեղեկություններ են հայտնում

Նախօրեին երեկոյան որոշ լրատվամիջոցներ հայտնեցին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի մահվան մասին: 79-ամյա Ուզբեկստանի նախագահը, հիշեցնենք, վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել օգոստոսի 27-ին` ուղեղի կաթված աշխտորոշմամբ:

Պաշտոնապես, սակայն, Կարիմովի մահվան լուրը չի հաստատվում: Տաշքենդում, իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ բժիշկները նախագահի վիճակը գնահատում են կայուն-ծանր: Կրեմլում նույնպես չեն տիրապետում Կարիմովի մահվան մասին տեղեկատվությանը. այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Մինչդեռ տեղական ԶԼՄ-ները գրում են, որ մահվան լուրը կհայտնեն այսօր՝ մինչ այդ համապատասխան քայլեր ձեռնարկելուց հետո:

Նախագահի հիվանդության, ապաև մահվան լուրերին զուգահեռ Տաջիկստանը Ուզբեկստանի հետ սահմանին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ չբացառելով հնարավոր էսկալացիան:

Կարիմովը ղեկավարում է Ուզբեկստանը 26 տարի: