29.11.2024
Էրդողան. Աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ասել ենք՝ կա՛մ Գյուլենը, կա՛մ մենք
prev Նախորդ նորություն

Էրդողան. Անկարան կշարունակի ռազմական գործողությունը Սիրիայում մինչև վերջ տրվի PYD ուժերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Գազիանթեփում տեղի ունեցած «Միասնականության և եղբայրության հանրահավաք»-ին, մի շարք կարևոր հայտարարություններ է արել երկրում տիրող իրավիճակի և թուրքական ԶՈւ կողմից Սիրիայում սկսված գործողությունների վերաբերյալ, հայտնում է «Անադոլու»-ն:

Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ իրենք Սիրիայում կշարունակեն ռազմական գործողությունները՝ մինչև բոլոր կարևոր ռազմավարական դիրքերից չչեզոքացնեն PYD-ի (Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն) ուժերին:

«Ահաբեկչությունն «արմատախիլ» ենք անելու: Պայքարելու ենք՝ մինչև նրանց վերջը տանք: PYD-ը և «Իսլամական պետություն» խմբավորումը խեղդվելու են իրենց իսկ թափած արյան մեջ։ Նրանց դեմ պայքարելու ենք Ջերաբլուսում, Բեշըքում, և եթե հարկ լինի՝ այլ տարածքներում նույնպես», - ասել է նա:

Թուրքական հատուկ նշանակության ուժերը օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ ԻՊ-ի գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերը պետք է դուրս բերվեն Եփրատ գետի արևմտյան ափից, այլապես Անկարան կձեռնարկի անհրաժեշտ քայլեր: