29.11.2024
Երուսաղեմի Պատրիարքը կոչ է անում Գարեգին Բ-ին կարգալույծ լինել ու փրկել եկեղեցին կործանումից
prev Նախորդ նորություն

Էրդողան. Աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ասել ենք՝ կա՛մ Գյուլենը, կա՛մ մենք

Թուրքիայում շարունակելու են աշխատանքից ազատվել բոլոր նրանք, ովքեր երբևէ կապ են ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Anadolu» գործակալության հաղորդմամբ, նա հայտարարել է, որ «Ալլահի օգնությամբ երկրի զինված ուժերում եղած ու զինվորական համազգեստի տակ պատսպարված այդ դավաճանները կմաքրվեն երկրից»:

«Նրանք մաքրվելու են նաև ոստիկանության համակարգից: Եթե իրենք ինքնակամ չլքեն համակարգը, մենք կգտնենք ու կմաքրենք նրանցից մեր շրջապատը: Գտնելու ենք և արմատախիլ անենք բոլորին, ինչպես քաղցկեղը», - ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ շարունակում են պայքարել, որպեսզի Գյուլենն արտահանձնվի Թուրքիային ու նաև սպառնացել, որ Թուրքիան պատրաստ է խզել կապերը բոլոր այն երկրների հետ, որոնք կանգնած են Գյուլենի կողքին:

«Աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ասել ենք՝ կա՛մ նա, կա՛մ մենք», - հավելել է Էրդողանը: