24.04.2025
El Mundo: Թուրքական զորքերի ներխումը կարող է հանգեցնել Սիրիայի լիբանանացմանը
prev Նախորդ նորություն

Բաքուն և Թբիլիսին պատրաստվում են ստորագրել 15 երկկողմանի փաստաթղթեր

Բաքուն եւ Թբիլիսին պատրաստվում են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման 15 երկկողմանի փաստաթղթեր: Այս մասին նշվել է Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Միխայիլ Ջանգելիձեի հանդիպման ժամանակ, հայտնում է haqqin.az-ը:

Ադրբեջանն ու Վրաստանը նաև մտադիր են արագացնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը: Նախարարները նշել են, որ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի միջև ձևավորված ենթակառուցվածքների կյանքի կոչման եռակողմ ֆորմատը շատ կարևոր նշանակություն ունի: Կողմերը մտքեր են փոխանակել այդ տրանսպորտային միջանցքի արագ կյանքի կոչման շուրջ:
Մամեդյարով. Այս տարի կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար