9.06.2025
Ադրբեջանը համատարած մասնավորեցնում է պետական օբյեկտները
prev Նախորդ նորություն

El Mundo: Թուրքական զորքերի ներխումը կարող է հանգեցնել Սիրիայի լիբանանացմանը

Սիրիայում ստեղծված խճճված իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ Թուրքիայի ռազմավարության փոփոխության պատճառով, որը կարող է ապակայունացնել իրավիճակը, փոխանցում է El Mundo-ն:

Թուրքական զորքերի ներխուժումը բացատրվում է ոչ այնքան ԻՊ-ի դեմ պայքարի ցանկությամբ, այլ փորձով թույլ չտալ քրդերին ամրապնդել իրենց դիրքերը Սիրիայում՝ թուրքական սահմանի մերձակայքում: Այդ շախմատային խաղատախտակում յուրաքանչյուր ուժ իր քայլերն է ձեռնակում ելնելով իր հաշվարկներից, իսկ Էրդողանն ավելի շատ մտահոգվում է քրդերի, այլ ոչ թե ԻՊ-ի համար:

Ստեղծված իրավիճակն ավելի է բարդացնում ԱՄՆ-ի ծրագրերը: Քրդերը՝ Իրաքում ու Սիրիայի հյուսիսում ԻՊ-ի դեմ պայքարի անփոխարինելի ուժ էին: Թուրքիան, սակայն, ԱՄՆ-ի ռազմավարական առանցքային գործընկերն է ու Վաշինգտոնը համաձայմվել է Անկարայի պահանջներին՝ սիրիական քրդերին կոչ անելով նահանջել Եփրատից դեպի արևելք:

Մեծանում է նաև Սիրիայի լիբանանացման վտանգը, երբ մի քանի օտարերկրյա տերություններ կբաժանեն երկիրը իրենց ազդեցության գոտիների:
Բաքուն և Թբիլիսին պատրաստվում են ստորագրել 15 երկկողմանի փաստաթղթեր
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին