24.11.2024
Բաքուն և Թբիլիսին պատրաստվում են ստորագրել 15 երկկողմանի փաստաթղթեր
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Այս տարի կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը հենված է բարեկամության, փոխադարձ հարգանքի ու հարևանության լավ հարաբերությունների վրա:

«Շատ կարևոր է այն, որ մենք մնում ենք տնտեսապես կենսունակ երկրներ: «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը եղել է գլխավոր տարրերից մեկը, որի օգնությամբ սկսվել է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական համագործակցության ուժեղացումը: Այս տարի կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցումը: Մնացել է վերջին հատվածը Թուրքիայում, որը կավարտվի այս տարի, ինչից հետո այդ երկաթուղին կհանձնվի շահագործման»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: