24.11.2024
ԱՄՆ-ն ռազմական ծանր տեխնիկա է ուղարկել Վրաստան՝ Agile Spirit զորավարժությունների համար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի արտգործնախարարը Թբիլիսիում բողոքել է Հայաստանից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության երաշխիք կդառնա: Ադրբեջանը հանդիսանում է առկա ստատուս-քվոյի փոփոխման կողմնակից, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է անընդունելի: Այս մասին Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա կրկնել է ադրբեջանական հայտնի թեզն այն մասին, որ կարգավորման համար Հայաստանը պետք է դուրս բերի իր զինուժը «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», ինչն անհրաժեշտ է տարածաշրջանության կայունության համար:

«Այն, որ այսօր Հայաստանը զրկվել է տարածաշրջանային բոլոր նախագծերից, Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքականության արդյունք է: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի Հայաստանի ինտեգրմանը տարածաշրջանային համագործակցությանը»,- ասել է նա: