13.09.2024
Ադրբեջանն ու Իրանը կվերականգնեն նավթի փոխանակումը
29.02.2016
Ադրբեջանն ու Իրանը կվերականգնեն նավթի փոխանակումը

Ադրբեջանի ու Իրանի միջև նավթային սվոպի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մոտակա օրերին: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի փոխնախարար Ռոքնեդդին Ջավադին: Նրա խոսքով, Իրանը հինգ տարվա ընդմիջումից հետո պատրաստվում է վերականգնել նավթային սվոպը Ադրբեջանի հետ՝ ներկրելով նավթը կասպյան նավահանգիստներ և նույնքաքանակ ադրբեջանական նավթն արտահանելով Պարսից ծոցի երկրներ: Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի մոտակա օրերին: Փոխնախարարը նշել է, որ նավթային սվոպի մասին համաձայնագիրը կնքվել է իրանի նավթային ազգային ընկերության և SOCAR-ի միջև, փոխանցում է Fars News Agency-ին: Ադրբեջանի հետ նավթային սվոպի վերականգնումը տեղի է ունենում Թուրքմենստանի ու Ղազախստանի հետ նույնատիպ գործարքների վերականգնման ֆոնին: Նեկա նավահանգիստն Իրանի հյուսիսում ունի բավարար հնարավորություններ Թուրքմենստանից, Ղազախաստանից, Ադրբեջանից ու ՌԴ-ից նավթ ներկրելու համար: