25.11.2024
ՌԴ-ը՝ Վրաստան դրամական փոխանցումների ծավալով առաջատարն է
prev Նախորդ նորություն

Թոմաս Դե Վաալ. Ադրբեջանը դարձել է փակ ու խիստ վերահսկվող պետություն

Ադրբեջանում այսօր կայանալիք սահմանադրության հանրաքվեն նախորդում է իշխանությունում ու կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին: Այդ մասին հայտարարել է Սահմանադրական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Ալիմամեդ Նուրիևը:

Փորձագետը նշել է, որ Ադրբեջանի նախագահն այս տարին հայտարարել է տնտեսական բարեփոխումների տարի, որոնք պահանջում են կառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Մասնավորապես, հանրաքվեում դրված է առաջին փոխնախագահի ու փոխնախագահների ինստիտուտի ներդրման հարցը, փոխանցում է ТАСС-ը:

Նա նշել է, որ այդ հարցն ամբողջությամբ գտնվում է նախագահի իրավասության շրջանակներում՝փոխնախագահներից մեկը իրականացնելու է տնտեսական բարեփոխումներ, որոնք ճկություն ու օպերատիվություն են պահանջում: Իսկ երկրորդ փոխնախագահը կարող է քաղաքական հարցերով զբաղվի: Փորձագետի խոսքով, հանրաքվեից հետո կառավարությունում նույնպես տեղի են ունենալու կառուցվածքային փոփոխություններ:

Ամփոփելով Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Ադրբեջան 25-ամյա անկախության պատմական ուղին՝ Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալը Carnegie Europe հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածում նշում է, որ այսօր Ադրբեջանն ավեկի ավտորիտար երկիր է, քանի անկախության 25 տարիների ընթացքում: Նա նշել է, որ Իլհամ Ալիևի վերընտրումից հետո 2013թ.-ին, Ադրբեջանը դարձել է ավելի փակ ու խիստ վերահսկվող պետություն՝կենտրոնական ասիական մոդելով:Այն, որ Ալիևը մնաց իշխանության երրորդ անգամ, 2009թ.-ի սահմանադրական փոփոխությունների արդյունք է:

Նրա խոսքով, 2005 – 2007թթ.-ին Ադրբեջանում տնտեսական ամենամեծ աճն է արձանագրվել, ինչի շնորհիվ նրանք տեղ զբաղեցրեցին ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամների շարքում: Ըստ նրա, մեծ գումարների ներդրնումը առանց քաղաքական համակարգում զսպող ու հակակշռող մեխանիզմների առկայության հանգեցրեցին կոռուպցիայի աճին: Իսկ քաղաքական ղեկավարությունը կորցրեց երկրի տնտեսության արդիականացման ազդակները: Իր հոդվածում Դե Վաալն անդրադառնում է նաև այն հանգամանքին, որ Ադրբեջանն այս պահին տնտեսական հարաբերություններ է կառուում ՌԴ-ի ու Իրանի հետ՝ ելնելով նրանց դիրքորոշումից ղարաբաղյան հարցում: