25.11.2024
Թոմաս Դե Վաալ. Ադրբեջանը դարձել է փակ ու խիստ վերահսկվող պետություն
prev Նախորդ նորություն

Գյուլեն. Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւում կանգնած է էրդողանը

Թուրքիայում հեղաշրջման հետեւում կանգնած է նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: Այս մասին Die Welt-ին տված հարցազրույցում ասել է Հիզմեթ իսլամական շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենը:

«Անգամ եթե Թուրքիայում Հիզմեթի դեմ վհուկների որս են սկսել, շարժումը շարունակում է ծաղկել ամբողջ աշխարհում: Շարժման անդամներին ճնշում են, քանի որ նրանք սկզբունքներ ունեն»,- ասում է Գյուլենը: Իսլամիստ քարոզիչը նշել է, որ կարոտել է հայրենիքը եւ անհաղթահարելի ցանկություն ունի վերադառնալ Թուրքիա: «Ես հաճախ եմ կրկնում. եթե այնպես լինի, որ ես մահանամ այստեղ՝ ԱՄՆ-ում, ապա կցանկանայի, որ ինձ անպայման հուղարկավորեին Թուրքիայում՝ մորս ոտքերի մոտ»,- ասել է Գյուլենը:

Մեկնաբանելով իր հասցեին հնչող մեղադրանքները, թե ինքն է կազմակերպել Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձը, Գյուլենն ասել է, որ եթե դրան մասնակցել են մարդիկ, որոնք ճանաչել են իրեն, ապա նրանք դավաճանել են թե՛ իշխանություններին, թե՛ իր սկզբունքները: Նա կոչ է արել միջազգային հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի հուլիսին կատարվածը եւ կպարզի, թե ով է մասնակցել դրան, եւ ով է մեղավոր:

«Վերջին ժամանակներս շատ ապացույցներ են հավաքվել, որ էրդողանն ինքն էր բեմադրել հեղաշրջման փորձը: Կան ապացույցներ, որ նա էր պլանավորել դա, որպեսզի հետո հնարավորություն ունենա ընդլայնել իր իշխանությունը: Հեղաշրջման փորձի արդեն հաջորդ օրը աշխատանքից ազատվեցին հազարավոր մարդիկ, նրանցից շատերին կալանավորեցին: Դրանք տարբեր գերատեսչություններում աշխատող պաշտոնյաներ էին՝ զինվորականներ, ոստիկաններ, դատական ատյանների աշխատողներ, փաստաբաններ, բիզնեսմեններ, կանայք եւ երեխաներ: Իշխանությունը պլանավորել էր դա մի քանի տարի: Էրդողանն ուղղակի հարմար պահի էր սպասում»,- ասել է Գյուլենը:

Նրա խոսքով Էրդողանի կառավարած Թուրքիան այժմ դուրս է եկել բոլոր իրավական գործընթացներից: "Միայն ԱՄՆ, ԵՄ-ը են ՆԱՏՕ-ն կարող են հարկադրել Թուրքիային վերադառնալ իրվական գործընթացների հուն եւ հարգել սահմանադրությունը", - ասել է նա: