25.11.2024
Գյուլեն. Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւում կանգնած է էրդողանը
prev Նախորդ նորություն

Վերլուծաբանն Ադրբեջանում հանրաքվեի մասին. Բաքուն գնում է դեպի «թուրքմենացում»

Ադրբեջանում նախօրեին կայացել է սահմանադրական հանրաքվեն, որի արդյունքները հրապարակվելու են հոկտեմբերի 21-ին: Նախատեսվում է ավելացնել նախագահի լիազորությունների ժամկետը հինգից-յոթ տարի ու մտցնել փոխնախագահների ինստիտուտը:

Մոսկվայի պետհամալսարանի պրոֆեսոր, փորձագետ Անդրեյ Մանոյլոն հայտարարել է, որ Ալիևը ցանկանում է պահպանել իշխանությունը մեկ կլանի ձեռքում: Նա նշել է, որ Ադրբեջանում եզրակացություն են արել Ուզբեքստանի փորձից ու ճիշտ որոշում են կայացրել՝ եթե ցանկություն կա պահպանել ռեժիմը, ապա պետք է այն ապահովագրել:Ընդհանուր առմամբ դա թույլ կտա քաղաքական իրավիճակն ավելի կայուն դարձնել, փոխանցում է rt.com-ը:

ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարանի սոցիոլոգիայի ու քաղաքագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Շատիլովը հայտարարել է, որ եթե առաջին փոխնախագահի ինստիտուտը մտցվի, ապա Ալիևը շատ լուրջ կադրային աշխատանք պետք է իրականացնի:

Ըստ նրա, Ալիև պետք է փնտրի համակարգային թեկնածու, քանի որ ինչպես ցույց է տալիս փորձը, առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող անձը միշտ էլ ցանկանում է սկսել սեփական ապարատային խաղը:

Դժվար է եզրակացություններ անել ադրբեջանական էլիտայի ներքին պայքարի մասին, սակայն իշխանությունները ցանկանում են ապահովագրել իրենց հնարավոր ճգնաժամերից՝պայմանավորված տնտեսական կամ անձնական բնույթի պատճառներից: Այդ մասին հայտարարել է փորձագետ Սուլթանբեկ Սուլթանգալիևը:

Նա նշել է, որ նախապես հայտնի ելքով Ադրբեջանում կայացած այդ հանրաքվեն այդ երկիրը տանում են դեպի թուրքմենացում ու հանրապետական միապետություն՝ Հյուսիսային Կորեայի օրինակով, փոխանցում է azattyq.org-ը: Ըստ նրա, հետխորհրդային տարածաշրջանում դա կլինի տոհմի ներսում երրորդ սերնդի իշխանության առաջին փոխանցումը: