28.10.2025
Տիգրանին դեռ չեն գտել. որոնողական աշխատանքները շարունակվում են
prev Նախորդ նորություն

Երեւանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը

Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը:


Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:


Նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության եւ Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովները:


Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:


Լիագումար նստաշրջանը եւ հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:


Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթք
Հաջորդ նորություն next