29.11.2024
Սեյրան Օհանյանն այցելել է սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն

Ադրբեջանում մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Դրա դրական ելքի դեպքում Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս ամրագրված 5 տարվա փոխարեն կդառնա 7 տարի:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հավանական փոփոխությունների թվում է նաև երկրի փոխնախագահների պաշտոնների ամրագրումը, երկրի ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների տարիքային սահմանափակումների չեղարկումը:

Ավելի վաղ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ նախագիծը:

Նշվում է, որ հանրաքվեի ընթացքին հետևելու համար հավատարմագրվել է 117 միջազգային դիտորդ, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ), տարատեսակ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր առմամբ հանրաքվեի անցկացման ընթացքին կհետևի շուրջ 53 հազար դիտորդ: