Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթծի շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են և շատ քիչ բան է մնում: Այդ մասին ANS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանական երկաթգծերի նախագահ Ջավիդ Ղուրբանովը: Անդրադառնալով երկաթգծի շինարարության աշխատանքների երկարաձգմանը Ղուրբանովը նշել է, որ գոյություն ունեն մի շարք լրացուցիչ աշխատանքներ, որոնք իրականացվում են բարդ կլիմակայական պայմաններում: Ղուրբանովի խոսքով, Վրաստանի տարածքում երկաթգծի շինարարական աշխատանքներն ավարտված են: Ըստ նրա, Թուրքիայում շինարարական աշխատանքներն ավարտված են 80%-ով: Ղուրբանովը նաև նշել է, որ Թուրքիայի համար այդ 85 կմ հատվածը մեծ դժվարություն չի ներկայացնում և աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: