29.11.2024
Ադրբեջանը կցուցադրի նոր զինատեսակներ ADEX-2016-ում
prev Նախորդ նորություն

Բաքուն ակտիվացնում է Իրան-Ադրբեջան-Վրաստան միջանցքը

Ադրբեջանը մոտակա ժամանակներս նախատեսում է ուղարկել առաջին երկու վագոնները 90 տոննա նավթային դիստիլյատով Հարավ-Արևմուտք միջանցքով: Այդ մասին հայտարարել է ADY Express ընկերությունը:

Ընկերությունը մոտակա օրերս Աստարա կայարանաից Բաթում է ուղարկելու այդ վագոնները նավթային դիստիլյատով, որը Աստարայի անցագրային կետ են հասել Իրանից բեռնատարների օգնությամբ: Բաթումիից այդ բեռը Սև ծովով հասցվելու է վերջնական սպառողին:

Հարավ-Արևմուտք տրանսպորտային միջանցքը կարևոր նշանակություն ունի Ադրբեջանի համար՝ Տրանսկասպյան ու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների հետ միասին: Այդ միջանցքը ենթադրում է բեռների տեղափոխություն Հնդկաստան՝ Պարսից ծոց-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ուղղությամբ: