25.11.2024
Թուրքիան հայտարարել է Ղրիմում խորհրդարանական ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու մասին
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի կունենա «Անդրկովկասի եվրասիական ապագան» ակումբի նիստը

«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը (Հայաստան), Նորագույն պետությունների ինստիտուտը (Ռուսաստան) սեպտեմբերի 26-ին Երևանում կազմակերպում են կլոր սեղան` «Անդրկովկասը ինտեգրացիոն պրոեկտներում. ԵԱՏՄ-ԵՄ` միասի՞ն, թե՞ միմյանց դեմ» խորագրով:

Միջոցառումը տեղի կունենա ժամը 12:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում (Երևան, Խորենացի 15, 2-րդ հարկ, VIP սրահ) Հայաստանի և Ռուսաստանի առաջատար փորձագետների մասնակցությամբ: Կլոր սեղանի շրջանակում կքննարկվեն ԵԱՏՄ և ԵՄ ինտեգրացիոն գործընթացների շրջանակում Անդրկովկասի դերին ու նշանակությանը վերաբերող հարցեր:

ՌԴ փորձագետներն են`

- Օլեգ Մատվեյչև, «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» պետական համալսարանի պրոֆեսոր:

- Ալեքսեյ Մարտինով, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն

ՀՀ փորձագետներ

- Վաղարշակ Հարությունյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար

- Վիգեն Հակոբյան, «Եվրասիա դեյլի` EADaily.com տեղեկատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր

- Ջոննի Մելիքյան, Վրաստանի փորձագետ

- Դավիթ Հարությունով, ռազմական փորձագետ

- Արշալույս Մղդեսյան, VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր

- Աշոտ Սաֆարյան, EADaily.com տեղեկատվական-վերլուծական գործակալության քաղաքական մեկնաբան