10.09.2026
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները միմյանցից բողոքել են ՄԽ համանախագահներին
prev Նախորդ նորություն

Ադրբեջան-Ղազախստան. Էներգետիկ-տրանսպորտային միջանցք

2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումիի նավթային տերմինալ տեղափոխված ղազախական նավթի քանակը կազմել է 1,6 միլիոն տոննա: Այդ մասին նշված է ղազախա-ադրբեջանական տնտեսական զարգացման միջկառավարական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ,փոխանցում է КазТАГ-ը:

2015 թվականի ադրբեջանական տարածքով դեպի Բաթումիի է տարանցվել 2,9 տոննա ղազախական նավթ ու նավթամթերք:
Ղազախական կողմն առաջարկել է ադրբեջանական նավթային պետական ընկերությանը մասնակցել մերձկասսպան Եվրասիա իջվածքի հետազոտությանը: Աստանան նաև Բաքվից խնդրել է նվազեցնել Բաքու-Աքթաու ուղղությամբ լաստանավերով բեռնատար ավտոմեքենաների տեղափոխության սակագները:

Մինչ այս, Աստանայում Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները քննակել են երեք երկրների տարածքով նավթամթերքների, ցորենի, մետաղների տեղափոխության համար նպաստավոր սակագների սահմանումը:

Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են նպաստավոր պայմաններ ստեղծել ապրանքների համար՝ Ադրբեջանի տարածքով դրանք դեպի Վրաստան ու Թուրքիա տեղափոխելու համար, փոխանցում է khabar.kz-ը:

Աշնանը նախատեսվում է Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը Ադրբեջան: Ղազախաստանի Մեջլիսի պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին գլխավոր փորձագետ Քամալ Բուրհանովը նշել է, որ այդ այցը շատ կարևոր է երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար:

Ըստ նրա, Ղազախստանն ու Ադրբեջանը սերտորեն կապված են տնտեսական, աշխարհաքաղաքական և պատմական առումներով: Ղազախաստանն իր նավթը Բաքվով տեղափոխում է Բաթումի ու այդ հարցով Ադրբեջանը շատ է օգնում Ղազախաստանին:
Աբդուլ Համիդից սովորելու շատ բան ունենք. Էրդողան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ