25.11.2024
ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները միմյանցից բողոքել են ՄԽ համանախագահներին

ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձնազրույցներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպումներում կարևորվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ՀՀ և Ադրբեջանի նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացման համար: Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Ադրբեջանը երկու ամիսների ընթացքում հրաժարվում է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները՝ այդպիսով խոչընդոտելով բանակցային գործընթացում առաջընթացի համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

Իր հերթին Էլմար Մամեդյարովը համանախագահների հետ քննարկել է բանակցային գործընթացի աշխուժացման և դրանց արդյունավետությանը խնդիրը: Նա հայտարարել է, որ Հայաստանի «վերջին սադրանքները, այդ թվում և Ադրբեջանի օկուպացված տարածքներում, Աղդամի շրջանում զորավարժությունների անցկացումը հետապնդում են բանակցային գործընթացը խաթարելու նպատակ»: