20.04.2025
Դեմիրթաշ. Էրդողանը սիրիական ճգնաժամի գլխավոր պատճառն է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն մտադիր է ընդլայնել ռազմական գործակցությունն Ադրբեջանի հետ

ԱՄՆ պաշտպանության նախարարի ՌԴ, Ուկրաինայի և Եվրասիայի գծով օգնական Մայքլ Քարփենթերն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Բաքվի համար կարևոր է ռազմական գործակցության ընդլայնումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԳՎ 71-րդ նստաշրջանի շրջանակում:

«Մայք Քարփենթերը գոհունակություն է հայտնել պաշտպանության ոլորտում Ադրբեջանի և ԱՄՆ միջև գործակցության մակարդակի վերաբերյալ: Անդրադառնալով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև հաջող խորհրդակցություններին, որոնք տեղի են ունեցել ընթացիկ տարվա մարտին`Քարփենթերը կարևորել է գործակցության ընդլայնումն այդ ոլորտում»,-ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները միմյանցից բողոքել են ՄԽ համանախագահներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար