25.11.2024
Ադրբեջան-Ղազախստան. Էներգետիկ-տրանսպորտային միջանցք
prev Նախորդ նորություն

Աբդուլ Համիդից սովորելու շատ բան ունենք. Էրդողան

Ստամբուլի Դոլմաբահչե պալատում օսմանյան սուլթան Աբդուլ Համիդին նվիրված սիմպոզիումին մասնակցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ժամանակ հայտարարել է, որ շատերն են փորձում փնովել սուլթան Աբդուլ Համիդին, մինչդեռ իրականում իրենք շատ բան ունեն սովորելու նրանից։ Այս մասին գրում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Աբդուլ Համիդը շատ բամբասանքների ու անտեղի մեղադրանքների զոհ է դարձել: Իրականում նա եղել է շատ մեծ բարեփոխիչ, խորաթափանց ղեկավար: Այս սերունդը շատ բան ունի սովորելու նրանից: Ես գոհ եմ, որ մեր երկրում ավելանում են Աբդուլ Համիդի վերաբերյալ գիտական ուսումնասիրությունները: Մենք պետք է լավ հասկանանք նրա ապրած շրջանն ու դասեր քաղենք»,- ասել է Էրդողանը:

Աբդուլ Համիդը հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդերը կազմակերպելու համար։