29.03.2024
Freedom House. Ալիեւը պատասխանատու է Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Գյուլեն. Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռևս տարիներ առաջ է պլանավորել հեղաշրջման այդ փորձը: Այս մասին գերմանական Die Zeit-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը:

Նա նշել է, որ հեղաշրջման փորձի պատրվակով Էրդողանը կադրային զտումներ է իրականացնում, որպեսզի ուժեղացնի իր իշխանությունը:

Գյուլենը խոսել է նաև այն մասին, թե ինչպես են վատթարացել իր և Էրդողանի հարաբերությունները: Նա ասել է, որ Էրդողանը սպասում էր, որ իրենք պետք է նրան համայն աշխարհի մահմեդականների առաջնորդ հայտարարեն և համաշխարհային մակարդակով պետք է աշխատեն այդ ուղղությամբ: Սակայն երբ դա տեղի չի ունեցել, Էրդողանը սկսել է գործել իրենց դեմ:

Հիշեցնենք, հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որին հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Էրդողանը պահանջել է նաև ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնում:
Սեյրան Օհանյանն այցելել է սահմանագոտում տեղակայված զինված ուժերի ստորաբաժանումներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար