ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը օգոստոսին Բաքու՝ Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով, քննարկվում է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ հայտնել էին, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին օգոստոսին ծրագրում է այցելել Ադրբեջան, որտեղ ակնկալվում է նրա և Ադրբեջանի ու ՌԴ նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: ՌԻԱ Նովոստին հիշեցնում, որ վերջին անգամ Պուտինը Բաքվում եղել է 2015 թվականի հունիսի 13-ին, այցի շրջանակում քննարկվել էր նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: