25.11.2024
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը
prev Նախորդ նորություն

Ֆելգենհաուեր. Բաքուն կարող է հրթիռներ գնել Իսրայելից կամ Իրանից

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը հայտարարել է, որ Իսկանդերների վաճառքը կարող է մեծ սպառնալիք հանդիսանալ տարածաշրջանի համար, չնայած Երևանը միևնույն է պետք է համաձայնեցնի դրա օգտագործումը Մոսկվայի հետ՝այդպիսի պայմաններով են այդ համակարգերը մինչ այդ վաճառվել Բելառուսին:

Նա նշել է, որ Արդրբեջանը տիրապետում է 120 կմ շառավիղոց իսրայելական հրթիռների: Իսրայելն ունի նաև Իերեհոն հրթիռներ, սակայն ինքը չի լսել, որ Թել-Ավիվմ ինչ-որ մեկին վաճառի դրանք, քանի որ դա կլինի Վասենաարյան համաձայնագրերի խախտում: Բացի այդ, այդպիսի հրթիռների վաճառքն Իսրայելը պետք է համաձայնեցնի Վաշինգտոնի հետ, ինչը բարդ է, փոխանցում է «Москва – Баку» պորտալը:

Ըստ նրա, թեորապես Բաքուն կարող է Շիհաբ հրթիռներ գնել նաև Իրանից, ինչը բավականին հեշտ է՝ հաշվի առնելով ադրբեջանա-իրանական ընդհանուր սահմանը:

Ռազմական փորձագետը նշել է, որ ինքնուրույն հրթիռային ծրագրեր իրականացնելը բարդ է ու թանկ, իսկ Ադրբեջանը դա կարող է իրականացնել Ուկրաինայի կամ Իսրայելի հետ միասին:

Նա հավելել է, որ իսրայելցիները կարող էին Ադրբեջանում հրթիռների արտադրությամբ զբաղվող գործարան կառուցել: