14.08.2026
Թուրքիայում Գյուլենի կողմնակիցներին ձերբակալելու գործողություն է տեղի ունենում
20.09.2016
Թուրքիայում Գյուլենի կողմնակիցներին ձերբակալելու գործողություն է տեղի ունենում

Թուրքիայի կենտրոնում գտնվող Կայսերի նահանգի դատախազությունը ընդդիմադիր քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի 141 կողմնակցի ձերբակալության հրաման է տվել, երկրի իշխանությունները նրան մեղադրում են հուլիսի 16-ի գիշերը ռազմական հեղաշրջում իրականացնելու փորձի համար, հայտնում է Cumhuriyet թերթը: Պարբերականի տեղեկության համաձայն, նրանց ձերբակալելու գործողությունը երեքշաբթի առավոտյան սկսվել է Թուրքիայի 15 նահանգում: Կասկածյալների թվում հիմնականում ուսուցիչներ եւ բժիշկներ են: Թուրքական հետախուզությունը պարզել է, որ Գյուլենի կողմնակիցներն իրար հետ շփվել են ByLock ծրագրի օգնությամբ: Օգոստոսի 18-ին Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Ստամբուլում` ռազմական հեղաշրջման փորձի շրջանակում: Խուզարկություններ անցկացվել են ավելի քան 100 վայրում, մի քանի մարդ ձերբակալվել է: