23.06.2025
Իրանի պահպանողականները միավորվում են՝ կասեցնելու Ռոհանիի վերընտրությունը
prev Նախորդ նորություն

Բյուլբյուլօղլու. Պուտին-Ալիև-Էրդողան ձևաչափը տարածաշրջանում կայունության նախադրյալներ է ստեղծում

«Պուտին-Ալիև-Էրդողան», ինչպես նաև «Պուտին-Ալիև-Ռուհանի» եռակողմ ձևաչափերը վկայում են լուրջ առաջընթացի և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ստեղծելու նախադրյալների ստեղծման մասին: Այս մասին «Վեստնիկ Կավկազա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն:

Մեկնաբանելով Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների մասնակցությունը Համաշխարհային էներգետիկ համաժողովին և նրանց բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև միջազգային հանրության մեծ հետաքրքրությունն այդ միջոցառմանը՝ դեսպանը հայտարարել է, որ մնացել է լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Մենք՝ որպես եղբայրական երկիր, որպես Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեծ կապեր ունեցող երկիր, ուրախանում ենք, որ նրանց միջև հարաբերությունները շրջվեցին 180 աստիճանով:

Այսօր ողջ ծավալով վերականգնվում են երկու երկրների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Այսօր Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջև կապերը շատ կարևոր են տարածաշրջանի ու աշխարհի համար, հատկապես ուժային տարբեր կենտրոնների դիմակայության ֆոնին:
Ես շատ բարձր եմ գնահատում իրավիճակը: Ինձ թվում է, թե դա նոր շրջադարձ է մեր երկրների փոխհարաբերությունների պատմությունում»,- ասել է նա:
Stratfor. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մինչ տարեվերջ կարող են բախվել Սիրիայում
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին