25.11.2024
ԵՄ խորհրդարանն օրակարգ չի ընդգրկել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի հարցը
prev Նախորդ նորություն

SOCAR-ի հարկային փոխանցումներն Ադրբեջանի բյուջե կրճատվել են գրեթե 10%-ով

SOCAR-ի հարկային փոխանցումներն Ադրբեջանի բյուջե 2016-ի հունվար-սեպտեմբերին կազմել են 640 մլն դոլար կամ 1 մլրդ 24.827 մլն մանաթ:

2015-ի հունվար-սեպտեմբերին SOCAR-ը վճարել է բյուջե մոտ 709 մլն դոլար` 1 մլրդ 135 մլն 245.00 մանաթ: Այդպիսով, ընկերության հարկային փոխանցումները 2016-ի 9 ամսում նվազել են 9,7%, գրում է Ինտերֆաքսը:

2016-ի սեպտեմբերին SOCAR-ի հարկային փոխանցումներն Ադրբեջանի բյուջե կազմել են 74.6 մլն դոլար կամ 119 մլն 443.000 մանաթ: 2015-ին SOCAR-ի հարկային փոխանցումներն Ադրբեջանի բյուջե կազմել են 924.7 մլն դոլար կամ 1 մլրդ 480.195 մլն մանաթ:

2016-ի համար SOCAR-ի հարկային փոխանցումների պլանը Ադրբեջանի բյուջե հավասար է 774,7 մլն դոլարի կամ 1 մլրդ 240 մլն մանաթի: