25.11.2024
Սեմերիկով. Ղարաբաղյան հակամարտության հարցը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է
prev Նախորդ նորություն

ԵՄ խորհրդարանն օրակարգ չի ընդգրկել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի հարցը

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-27-ը կայանալիք ԵՄ խորհրդարանի նստաշրջանին ընդգրկված չէ Ուկրաինային առանց վիզային ռեժիմի տրամադրման հարցը: Այդ մասին են վկայում ԵՄ խորհրդարանի կայքում ներկայացված օրակարգային հարցերը, փոխանցում է EADaily-ն:

Փաստաթղթում բացակայում է նաև Վրաստանի վիզային ռեժիմի լիբերալիզացիայի մասին կետը:

Նախօրեին Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հյուգո Մինգարելլին չի կարողացել պատասխանել այն հարցին, թե երբ է Եվրոպայի խորհուրդն ու ԵՄ խորհրդարանը հավանության արժանացնելու վիզաների չեղարկման հարցը:

Ավելի վաղ VERELQ-ը հայտնել էր,որ ԵԽ-ն համաձայնեցրել է բանակցային դիրքորոշումը Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը, սակայն նշվել է, որ այն ուժի մեջ կմտնի առանց վիզաների ռեժիմի եվրոպական մեխանիզմի գործարկման պահին: