25.11.2024
ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ավիախմբի անժամկետ տեղակայման համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Սեմերիկով. Ղարաբաղյան հակամարտության հարցը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է

Ղարաբաղյան հակամարտությունը ՀԱՊԿ անմիջական քննության առարկա հարց չէ:Սակայն դա չի նշանակում, որ ԼՂ հարցը ՀԱՊԿ-ին չի հետաքրքրում: Այս մասին Երևանում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է զբաղվում հակամարտության կարգավորմամբ, թեև ժամանակին ՀԱՊԿ-ին հանդիմանում էին, որ կազմակերպությունը չի քննարկում այդ հարցը.

«Բայց այդպես չէ: Մի շարք քննարկումների ժամանակ, այդ թվում՝ ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդում և այլ ձևաչափերով, ԼՂ հակամարտության առնչվող հարցը միշտ հնչել է: Այս հարցը բարձրացվել է, քննարկվել է ամենաբարձր մակարդակով»,- նշել է Վալերի Սեմերիկովը:

Նա նաև հավաստիացրել է, որ իրենք չեն բավարարվում միայն հարցի քննարկմամբ, կազմակերպությունը պաշտոնապես մի շարք հայտարարություններ է ընդունել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված:

«Կարծում եմ՝ դա բավարար է: Իսկ ավելի ակտիվ գործողություններ ակնկալողներին հորդորում եմ ծանոթանալ կանոնադրության 4-րդ կետին, որում ասվում է, որ որոշումները կայացվում են կոլեկտիվ և այն ժամանակ, երբ տվյալ պետությունը դիմում է»,- նշել է Սեմերիկովը՝ կրկնելով, որ Ղարաբաղյան հակամարտության հարցը ՀԱՊԿ ուշադրության կենտրոնում է: