25.11.2024
Սաակաշվիլու կուսակցությունը կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին
prev Նախորդ նորություն

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ավիախմբի անժամկետ տեղակայման համաձայնագիրը

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայի տարածքում ՌԴ ԶՈւ ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը:

ՌԴ և Սիրիայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2015-ի օգոստոսի 26-ին:

Ռուսական ավիացիոն խումբը գտնված է Սիրիայում Դամասկոսի խնդրանքով և տեղակայված է Հմեյմիմ օդանավակայանում: Սիրիական կողմն օդանավակայանն իր բոլոր ենթակառուցվածքներով ռուսական կողմին է տրամադրում անհատույց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սպառազինությունը, ռազմամթերքը, սարքավորումներն ու նյութերն ավիաբազայի համար ներկրվում են Սիրիա առանց մաքսատուրքի գանձման:
ՌԴ ավիացիոն խմբի կազմը անարգել հատում է Սիրիայի սահմանն ու ենթակա չէ զննության Սիրիայի մաքսային և սահմանապահ ուժերի կողմից: Ռուսական ավիացիոն խմբի անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամներն օգտվում են դիվանագիտական անձնակազմին հատուկ բոլոր արտոնություններից և իրավունքներից:

Ռուսական ավիացիոն խումբն ազատված է բոլոր հարկերից, խմբի շարժական և անշարժ գույքը, արխիվն ու փաստաթղթերը անձեռնմխելի են:
Համաձայնագիրը կնքվում է անժամկետ, որի գործողությունը կարող է կասեցվել կողմերից մեկի ցանկությամբ` իրազեկումից 1 տարի անց: