25.11.2024
Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից մրգի ներկրման արգելքը
prev Նախորդ նորություն

Սաակաշվիլու կուսակցությունը կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին

«Միացյալ ազգային շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին է, որոշել է չբոյկոտել խորհրդարական ընտրությունների երկրորդ փուլը ու մասնակցել դրան։ Այդ մասին հայտնել է կուսակցության առաջնորդ Դավիդ Բակրաձեն։

Ըստ Վրաստանի ԿԸՀ տվյալների՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո խորհրդարան են անցնում երեք կուսակցություններ՝ իշխող «Վրացական երազանքը» (48,67%), ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (27,11%), «Հայրենասերների դաշինքը» (5,01%)։ Սակայն ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների, 50 ընտրական օկրուգներում պետք է կայանա երկրորդ փուլ։

«Մեր կուսակցությունը միակ արեւմտամետ ուժն է։ Մենք թույլ չենք տա «Վրացական երազանքի» վարչակազմի սանձարձակումը, թույլ չենք տա, որ երկրում միակուսակցական կառավարում ձեւավորվի։ Հենց այդ պատճառով էլ մենք որոշել ենք, որ չնայած ընտրությունների կեղծմանը,կուսակցությունը կմտնի խորհրդարան (համամասնական ցուցակներով) ու կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին»,- հայտնել է Բակրաձեն։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվել են հոկտեմբերի 8-ին խառը ընտրական համակարգով՝ 77 մարդ ընտրվել է կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով), 73 պատգամավոր՝ միամանդատ օկրուգներով (մեծամասնական համակարգով)։
«Կուսակցական» տեղերին հավակնում էին 19 կուսակցություներ ու վեց ընտրական դաշինքներ։ Նրանք խորհդարան անցնելու համար պետք է ստանային ընտրողների ձայների առնվազն 5 տոկոսը։ Մեծամասնական թեկնածուները պետք է հավաքեին ընտրողների ձայների 50 տոկոսը գումարած մեկ ձայն։