7.06.2025
Ավստրիայի ԱԳ նախարարը վստահ է, որ Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին
prev Նախորդ նորություն

Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից մրգի ներկրման արգելքը

Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի և սալորի ներկրման արգելքը: Համապատասխան որոշումը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում:

Այն մասին, որ ՌԴ կառավարությունը որոշել է թույլ տալ կորիզավորների և ցիտրուսների ներկրումը Թուրքիայից, հոկտեմբերի 10-ին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին:

«Դա փոխշահավետ որոշում է, ՌԴ գյուղատնտեսությունը նման մթերք չի արտադրում: Իսկ թուրքական մրգերի առկայությունը կարող է նպաստել գների նվազմանը ՌԴ ներքին շուկայում»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է Ինտերֆաքսը:
Սաակաշվիլու կուսակցությունը կմասնակցի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին