25.11.2024
SOCAR-ի հարկային փոխանցումներն Ադրբեջանի բյուջե կրճատվել են գրեթե 10%-ով
prev Նախորդ նորություն

Սարկոզին ՌԴ-ի հետ երկխոսության կոչ է արել

Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքն ու շահն է պահանջում երկխոսել Ռուսաստանի հետ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Նիկոլյա Սարկոզին՝ մեկնաբանելով Փարիզ այցելությունը չեղարկելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, փոխանցում է RFI–ը։

Նա ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության կապակցությամբ։

«Ես Պուտինի հետ տարաձայնություններ ունեմ, բայց ես կարծում եմ, որ Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտքն է, ինչպես նաեւ նրանց շահերից է բխում Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Ինչպե՞ս մենք կարող ենք փոխել իրավիճակը, եթե շփվում ենք միայն պաշտոնական կոմյունիկեի միջոցով, եթե նեղանում ենք միմյանցից եւ սառը նոր պատերազմ ենք սկսում։ Դա անպատասխանատվություն է։ Մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ, որպեսզի բացատրենք, թե ինչու է որոշ հարցերում նրա դիրքորոշումը մեզ համար անընդունելի։ Այցի չեղարկումը շատ վատ բան է»,– ասել է Սարկոզին։