21.04.2025
Սարկոզին ՌԴ-ի հետ երկխոսության կոչ է արել
prev Նախորդ նորություն

Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչություն ծրագրած օտարերկրացիների

Իրանի հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել, որը պետք է իրականացվեր շիաների կողմից իրենց մարտիրոսների ոգեկոչման արարողության ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության ու ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալավին:

Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ, նա ասել է, որ երկրի հատուկ ծառայությունները ձերբակալել են օտարերկրյա ահաբեկիչների խմբի և առգրավել են պայթուցիկ նյութեր.

«Այդ գործողության ընթացքում մի շարք ահաբեկիչներ, որոնք չեն հանդիսացել Իրանի քաղաքացիներ, ձերբակալվել են, ինչպես նաև հայտնաբերվել են ավելի քան 100 կիլոգրամ պայթուցիկ և այլ սարքավորումներ, որոնք պատկանել են ահաբեկիչներին»:

Ալավին մանրամասնել է, որ այդ գործողությունն իրականացվել է երկրի հարավում գտնվող Ֆարս նահանգում: Նա, սակայն, չի մանրամասնել, թե երբ է իրականացվել այդ գործողությունը և որ խմբավորմանն են պատկանում ձերբակալվածները:
ՀՀ ԱԳՆ. Անկարային պետք է հեռու պահել ԼՂ հակամարտությունից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար