21.10.2026
Stratfor. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մինչ տարեվերջ կարող են բախվել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Պուտին. Հալեպում ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքները քաղաքական հռետորաբանություն են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական հռետորաբանություն է համարել Ֆրանսիայի իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Հալեպին ուղղված ավիահարվածները կարող են հավասարեցվել ռազմական հանցագործություններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Ես կասեի՝ դա քաղաքական հռետորաբանություն է, որը մեծ իմաստով հաշվի չի առնում Սիրիայում իրական վիճակը»,- հայտարարել է Պուտինը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պուտինի կարծիքով՝ ընդհանուր առմամբ տարածաշրջանում և Սիրիայում իրավիճակի պատասխանատվությունը կրում են արևմտյան երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չէր բացառել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքների առաջադրման հնարավորությունը՝ Սիրիայի ռմբակոծությունների համար։
Լավրովն ու Քերրին կհանդիպեն Լոզանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
21.10.2026
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում