24.11.2024
ՀՀ ԱԳՆ. Անկարային պետք է հեռու պահել ԼՂ հակամարտությունից
prev Նախորդ նորություն

Գուրբանով. Իրանի ու Ադրբեջանի սահմանին երկաթուղային կամրջի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտարարել է, որ ընկերությունը 2016 թվականին կառուցել է մոտ 200 կմ երկաթուղի: Այս մասին հաղորդում է Trend լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի երկաթուղիների կառուցումն ու թարմացումը շարունակվում է և ծրագրված է Բաքու-Գյանջա ճեպընթաց երկաթուղու կառուցումն ավարտել մինչև հաջորդ տարեվերջ:

«Գնացքները դրանով կերթևեկեն 100 կմ/ժամ արագությամբ, ինչը հնարավորություն կտա 3.5-4 ժամում հասնել մինչև վերջնակետ: Ավարտվել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Աստարայում 8.3 կիլոմետրանոց երկաթուղու կառուցումը:

Մինչև տարեվերջ կավարտվի Իրանի ու Ադրբեջանի սահմանին Աստարաչայ գետի վրա կամրջի կառուցումը: Մեկ, առավելագույնը մեկուկես ամիս անց տեղի կունենա այդ կամրջի բացումը, ինչն ուժին ազդակ կհանդիսանա բեռնափոխադրումների մեծացման համար»,- ասել է նա: