24.11.2024
Գուրբանով. Իրանի ու Ադրբեջանի սահմանին երկաթուղային կամրջի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ
prev Նախորդ նորություն

Ֆոմին. ՌԴ-ն ավարտել է Իրանին C-300 համալիրների առաքումը

Ռուսաստանն ավարտել է Իրանին C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը ArmHiTec-2016 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ:


«Բոլոր դիվիզիոնները մատակարարված են»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե ինչ քանակի դիվիզիոնների մասին է խոսքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ C-300 ռուսական զենիթահրթիռային համալիրները ներկայացվել են Թեհրանում շքերթի ժամանակ:

Իրանը և Ռուսաստանը C-300-ի մատակարարման պայմանագիր էին կնքել 2007 թվականին: Սակայն 2010 թվականին դրա իրականացումը դադարեցվել է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պատճառով, որով արգելվել է Իրանին ժամանակակից զինատեսակներ փոխանցել, այդ թվում՝ հրթիռներ և հրթիռային համակարգեր:

2015 թվականին միջուկային խնդրի հարցով «վեցյակի» հետ Իրանի համաձայնությունից հետո C-300-ի մատակարարման արգելքը վերացվել է: