24.11.2024
Ֆոմին. ՌԴ-ն ավարտել է Իրանին C-300 համալիրների առաքումը
prev Նախորդ նորություն

Մոսկվան լավատեսության հիմքեր չունի ԼՂ հակամարտության հարցում. Ուշակով

Մոսկվան առանձնապես լավատեսություն ներշնչող հիմքեր չունի մոտ ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ եւ կշարունակի Երեւանի եւ Բաքվի հետ աշխատանքը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Ես չէի ասի, որ մենք շատ լավատես ենք մոտ ժամանակներս այդ հակամարտության կարգավորման հարցում։ Բայց կշարունակենք համառորեն աշխատել Բաքվի եւ Երեւանի հետ»,– ասել է Ուշակովը լրագրողներին։

Ընդ որում, նախագահի օգնականը հրաժարվել է բացահայտել բանակցությունների ներքին խոհանոցը՝ ասելով, որ քննարկվում են շատ տարբերակներ եւ առաջարկներ։ «Բայց կրկնում եմ, դեռեւս հիմքեր չկան առանձնակի լավատեսության համար»,– ասել է նա։

Ընդ որում, Հայաստանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումների պատճառների մասին հարցին ի պատասխան՝ Ուշակովն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է եւ իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունները, որոնց մասին պայմանավորվել է գործընկերների հետ։ «Այստեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի համար, ըստ իս, նաեւ ադրբեջանցի գործընկերների համար։ Ադրբեջանին, ինչպես գիտեք, մենք նույնպես զենք ենք մատակարարում»,– ասել է նա։