Թուրքիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին խորհրդական Գյուրջան Բալըքը։ Վերջինս համարվել է Դավութօղլուի «աջ ձեռքը»: Այդ մասին գրում է թուրքական «Հուրրիյեթ» թերթը: Նշվում է, որ Բալըքը ձերբակալվել է Անկարայի դատախազության կողմից FETÖ գործի հետաքննության շրջանակում: