25.11.2024
Die Welt. Հանրաքվեն ճանապարհ է բացում Ալիեւի որդուն իշխանության վերելքի համար
prev Նախորդ նորություն

Հայացք Թբիլիսիից. Վրաստանում սպասվում են անկանխատեսելի ընտրություններ

Չնայած Վրաստանի իշխող կուսակցության կողմից երկրում ապակայունացման մասին հայտարարությանը Վրաստանում բավականին հանգիստ նախընտրական իրավիճակ է: Այդ մասին հայտարարել է "Кавказский дом" կազմակերպության տնօրեն Գեորգի Կանաշվիլին:

Նա նշել է, որ իշխող կուսակցությունը փորձում է մոբիլիզացնել ընտրողներին Միացյալ ազգային շարժման կողմից պլանավորվող սադրանքների մասին լուրերով, ընդդիմությունն ու նախկին նախագահն իր ընտրողների ոգեշնչում է Միխեիլ Սահակաշվիլի վերադարձի քիչ հավանականության մասին խոսակցություններով, փոխանցում է BBC կայքը:

Քաղաքագետները նշում են, որ Միացյալ ազգային շարժման վարկանիշը կայուն է մնացել, սակայն կուսակցության շարքերը չեն համալրվել՝չնայած Վրացական երազանքից որոշակի հիասթափությանը:

Քաղաքագետ Գիա Նոդիան նշել է, որ Սահակաշվիլիի կապը Միացյալ ազգային շարժում կուսակցության հետ դրական է ընկալվում ընտրողների կողմից: Ըստ նրա, Սահակաշվիլին իր ապագան տեսնում է ոչ թե Ուկրաինայում, այլ հենց Վրաստանում:

Նոդիայի խոսքով, Սահակաշվիլին ժամանակ առ ժամանակ հիշեցնում է իր մասին, որ նրան Վրաստանում չմոռանան:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, ընտրությունների օրը Վրաստանում կբացվեն 3703 ընտրատեղամասեր: Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերի ութին: Խորհրդարանում տեղ գտնելու համար կպայքարեն 19 կուսակցություն և 6 նախընտական դաշինք, փոխանցում է «Новости-Грузия»-ն:

Իմեդի հեռուստաընկերությունը հրապարակել է նոր սոցհարցումներ, ըստ որոնց խորհրդարանում հայտնվելու շեմը հաղթահարելու խնդիր չունեն Վրացական երազանքն ու Ազգային շարժումը:

Եթե ընտրությունների կայանան վաղը հարցին պատասխանողների 32,7%-ը իրենց ձայնը կտար Վրացական երազանքին, 12,8%՝Ազգային շարժմանը, 3%՝Ազատ դեմոկրատներին, 2,9%՝Լեյբորիստական կուսակցությանը: Պատրիոտների ալյանսի օգտին կքվեարկեր 2,2%, Պաատա Բուրչուլաձե՝ Պետություն ժողովրդի համար դաշինքի օգտին՝2,1%. Նինո Բուրջանաձեն կստանար 1,7%, Հանրապետական կուսակցությունը՝ 0,7% և այլն: Սոցհարցումն իրականացվել է Իմեդի հեռուստաընկերության պատվերով Վրաստանի ողջ տարածքում՝ սեպտեմբերի 16-24-ը՝ JPM Strategic Solutions ընկերության կողմից: