26.11.2024
Հայացք Թբիլիսիից. Վրաստանում սպասվում են անկանխատեսելի ընտրություններ
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Պուտինի հոկտեմբերյան այցն Անկարա՝ ռուս-թուրքական մեսիջ Արևմուտքին

Վլադիմիր Պուտինի հոկտեմբերյան այցը Թուրքիա կանխատեսվում էր թուրք փորձագետների կողմից, քանի որ Էրդողանի այցն ԱՄՆ-ը չարդարացրեց սպասելիքները՝ Գյուլենի արտահանձնման ու ԱՄՆ-ի կողմից սիրիական քրդերին ռազմական օգնություն տրամադրելու հարցերը մնացին բաց, ինչն անհնար էր դարձնում համագործակցությունը: Թուրքիան սուր ճգնաժամի մեջ է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ ու Մոսկվաի հետ հարաբերուություններն Անկարային համար կարևոր են այդ թվում սիրիական հարցի կոնտեքստում: Այդ մասին հայտարարել է թուրք-ռուսական հարաբերությունների հետազոտական կենտրոնի ղեկավար Այդըն Սեզերը:

Նրա խոսքով, ՌԴ-ն կարող է Թուրքիայի համար պատուհան դառնալ դեպի արտաքին աշխարհ, փոխանցում է vestikavkaza.ru կայքը:
Ըստ նրա, կարևոր են նաև տնտեսական համագործակցությունն ու Պուտինի այցը Թուրքիայի մեջ վստահություն կարթանցնի թե ներքին, թե արտաքին քաղաքականությունում:

Իր հերթին Srategic Outlook Institute-ի փորձագետ Մեհմեդ Ֆաթիհ Օզտարսուն նշել է, որ Պուտինի այցը շատ կարևոր է՝ Թուրքիայի կողմից ներողությունից հետո դա կլինի առաջին այցը Անկարա: Նրա խոսքով, կվերականգնվեն տնտեսական ու զբոսաշրջային կապերը, կարևոր է նաև էներգետիկ համագործակցության հարցն ու Թուրքական հոսքի կյանքի կոչումը: Ըստ նրա, այդ այցը կլինի համատեղ մեսիջ Արևմուտքին:

Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվան ու Անկարան կկարողան լեզու գտնել նաև սիրիական հարցում: