6.05.2025
Իսրայելական Elbit Systems-ը ամրապնդում է Ադրբեջանի պաշտպանությունը
prev Նախորդ նորություն

Die Zeit. Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում

Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայում: Հայտնի է, որ Անկարան Գյուլենին է համարում պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչ:

Ինչպես գրում է Die Zeit-ը Գյուլենի շարժման հետ կապված Բեռլինում գործող հիմնադրամի վրա հղումով, ապաստանի հայտերի քանակն անընդհատ աճում է:

Վիճակագրական մանրամասներ չեն ներկայացվում:

Անկարան կարծում է, որ Գյուլենի կողմնակիցներից շատերը արտերկիր են մեկնել, այդ թվում ԳԴՀ, որտեղ 3 մլն թուրք է ապրում: Թուրքիան մոտ 50 հայտ է ներկայացրել Գերմանիային հետախուզման մասին: Թուրքիան պահանջել է Գերմանիայից արտահանձնել նախկին դատախազներ Զեքերին Օզային և Ջելալ Կարային, որին մեղադրում են Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:
2020 թվականից սկսած Ադրբեջանի պետբյուջեի ծախսերը փակվելու են ոչ նավթային ոլորտի եկամուտներից
Հաջորդ նորություն next
 Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին
06.05.2025
Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին