13.09.2026
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում
04.10.2016
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի զինված ուժերի Առանձին համազորային բանակի ենթակայության տակ գտնվող զորամասերի մասնակցությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զինվորական ստորաբաժանումներն ու միավորումները կիրականացնեն հիմնական գործողությունների միջոցով Նախիջևանի տարածքի պաշտպանությանն ուղղված խնդիրներ, ինչպես նաև ագրեսիայի և թշնամու սպառնալիքների դեմ կանխարգելիչ միջոցառումների մշակում: Հրամանատարաշտաբային զորավարժություններ ընթանում են հրթիռահրետանային համակարգերի, ավիացիոն միջոցների և այլ զինատեսակների ու մարտական տեխնիկայի գործածմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարությունից չեն հայտնում, թե զորավարժությունները որքան են տևելու: