23.12.2024
Միրկադիրովը Վիեննայի հանդիպման մասին. Կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին
17.05.2016
Միրկադիրովը Վիեննայի հանդիպման մասին. Կողմերը մնացել են իրենց դիրքորոշումներին

Ադրբեջանի ու ՀՀ նախագահների հանդիպումը Վիեննայում չդարձավ բեկումնայի կամ տապալված. կողմերը մնացին իրենց դիրքորոշումներին: Այդ մասին Turan-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: Նրա խոսքով, ՀՀ-ը հանդիպումից առաջ պնդում էր հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հետաքննությունների մեխանիզմների մշակումն ու ներդրումը, ինչն էլ իր արտացոլումը գտավ միջնորդների հայտարարությունների մեջ: Ըստ նրա, Երևանը չի կարողացել ստանալ Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման մասին հավաստիացումներ: Միրկադիրովը նշել է, որ Լավրովի հայտարարություններից դատելով՝ փոխզիջումների անհրաժեշտության մասին կարելի է նշել, որ միջնորդներն ընդունել են Ադրբեջանի դիրքորոշումն առարկայական բանակցությունների անհրաժեշտության մասին: «Հետագայում Ադրբեջանը պետք է հասնի այդ փուլային տարբերակի իրականացման ժամկետների սահմանմանը: Այսինքն՝ բանակցությունները չեն կարող լինել անժամկետ և շարունակվել ևս 22 տարի»,-նշել է նա: Միրկադիրովը նշել է, որ վերջին քսան տարվա ընթացքում քննարկվել են հարցի լուծման մի քանի տարբերակ՝ փուլային, փաթեթային, ընդհանուր պետության, մադրիդյան սկզբունքների, Կազանյան բանաձևի և այլն: "Միջնորդներ դժվար թե նոր բան առաջարկեն, այդ պատճատով պետք է կոնկրետանալ մադրիդյան սկզբունքների վրա, որոնք կարտացոլեն ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերը Լեռնային Ղարաբաղի մասին, իսկ եթե բանակցային գործընթացը մտնի փակուղի Ադրբեջանը պետք է հարցը բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում", - ասել է նա: