28.11.2024
Նախագահը գաղթող սիրիահայերի մասին.
prev Նախորդ նորություն

ԻՊ-ի Կովկասյան ջամահաթը հասել է Ադրբեջան

Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է հատուկ գործողության իրականացման մասին՝ծայրահեղականների ձերբակալման նպատամով, որոնք ցանկանում էին Ադրբեջանում ստեղծել Կովկասյան ջամաաթի մասնաճյուղը:

Հատուկ գործողությունն անցկացվել է Ադրբեջանի տարբեր շրջաններում, փոխանցում է onkavkaz.com կայքը:

Պրոֆեսոր Ռաֆիկ Ալիևը նշել է, որ այս տարվա սկզբին ԻՊ-ի շարքերում գործել է Ադրբեջանի մոտ հազար քաղաքացի: Այս պահին ԻՊ-ի շարքերում կռվում է Ադրբեջանի 300-400 քաղաքացի: Ադրբեջանի քաղաքացիները լքելով Սիրիան ապաստանում են հիմնականում Թուրքիա: Ադրբեջան են վերադառնում այն անձինք, ովքեր դեպորտի են ենթարկվել Թուրքիայում:

Բացի այդ, Ադրբեջանի դատարանները քննում են Սիրիայում զինված խմբավորումների շարքերում կռվածների գործերն ու նրանց դատապարտում տաս և ավելի տարի ժամկետներով:

Ադրբեջանի ԱԱԾ նախկին աշխատակից, Անվտանգության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Իլհամ Իսմայիլը հայտարարել է, որ դա ԻՊ-ի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված առաջին նախազգուշացումը չէ: Ադրբեջանը նշվում է այն տարածքների շարքում, որտեղ գրոհայինները ցանկանում են ահաբեկչություն կազմակերպել: Ըստ նրա, ադրբեջանական և թուրքական հատում ծառայությունների միջև հիանալի կապեր են հաստատվել ու Ադրբեջանի ԱԱԾ հիանալի գիտի այն ադրնբեջանիցների անունները, որոնք ԻՊ-ի շարքերում են: