28.11.2024
Ադրբեջանն ավելացնում է ներդրումները Վրաստանում
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Անկարան անտարբեր չի մնա, եթե թուրքմեններին Իրաքում վտանգ սպառնա

Անկարան միջոցներ կձեռնարկի, եթե իրաքյան Թալ Աֆար քաղաքում բնակվող թուրքմենների համար սպառնալիք առաջանա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Շիա աշխարհազորայինները հոկտեմբերի 25-ին հայտարարել էին, որ մտադիր են գրավել Թալ Աֆար քաղաքը, որը գտնվում է Մոսուլից 50 կմ հեռավորության վրա և որտեղ թուրքմեններ են բնակվում, և կասեցնել «Իսլամական պետության» գրոհայինների փախուստը Սիրիա:

«Մենք միշտ դեմ ենք եղել միջդավանական պառակտմանը Սիրիայում և Իրաքում: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, սակայն դասեր ոչ ոք չի քաղել: Մենք տեսնում ենք, որ շիա կամավորականները փորձում են Մոսուլ մտնել: Սակայն ԻՊ դեմ պետք է պայքարեն տեղի ուժերը: Պետք է ուշադիր լինել Մոսուլում և Թալ Աֆարում էթնիկ բալանսի պահպանման հարցում: Եթե Թալ Աֆարի մեր եղբայր թուրքմենների համար վտանգ առաջանա, մենք չենք լքի նրանց և անմասն չենք մնա»,-հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրաքյան Մոսուլը մի ժամանակ Թուրքիային էր պատկանում: «Պատմության կտրվածքով և Քիրկուկն է մերը եղել, և Մոսուլը»,-ասել է նա: