29.11.2024
Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել ՊՆ-ԵԽ համագործակցությունը
prev Նախորդ նորություն

Ալիև. Ադրբեջանը մտադիր է մոռանալ նավթի գների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում մասնակցել է ադրբեջանա-խորվաթական գործարար ֆորումին, որի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը տրանսպորտային ոլորտում իրականացվող նախագծերի շնորհիվ կդառնա գլոբալ տրանսպորտային հանգույց։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է մոռանալ նավթի գների մասին:

Ալիևն ընդգծել է, որ «Արևելք-Արևմուտք» տրանսպորտային միջանցքն արդեն իսկ ավարտվում է. «Դա կլինի Ասիայից Եվրոպա ամենակարճ երթուղին։ Մենք կարող ենք համագործակցել նաև այդ նախագծում։ Այս տարի մեկնարկել է նաև այլ նախագծի իրագործումը։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է, որը Հնդկաստանից, Պակիստանից, Պարսից ծոցից, Իրանից, Ադրբեջանից, Ռուսաստանից ձգվում է դեպի Հյուսիսային Եվրոպա։
Դա մեզ հնարավորություն կտա Ադրբեջանով տեղափոխել տասնյակ միլիոնավոր տոննա բեռներ։ Դա ներկայիս ամենակարճ երթուղիներից է»,- ասել է նա։

Ալիևը նաև ցանկություն է հայտնել, որ Խորվաթիան ներդրումներ անի Ադրբեջանի տնտեսությունում։