29.11.2024
Ալիև. Ադրբեջանը մտադիր է մոռանալ նավթի գների մասին
prev Նախորդ նորություն

Էրդողանն ու Օբաման քննարկել են Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակը

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի հարցով՝ մասնավորապես քննարկելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Կողմերը կարծիքներ են փոխանակել ահաբեկչական խմբավորումներին հակազդելու հարցով։ ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել ԻՊ գրոհայինների դեմ Անկարայի քայլերը, այդ թվում՝ Սիրիայի ազատ բանակի աջակցությունը։ Կողմերն ընդգծել են նաեւ Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության գործունեության անթույլատրելիությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ նախագահը գոհունակություն է հայտնել Անկարայի եւ Բաղդադի միջեւ Իրաքում ԻՊ–ի դեմ պայքարին Թուրքիայի ներգրավվածության կապակցությամբ։ Երկու նախագահները հայտարարել են, որ պաշտպանում են Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով տարածաշրջանը ԻՊ–ի եւ Քրդական բանվորական կուսակցության զինյալներից ազատագրելու անհրաժեշտությունը։